Բողոքի ցույցեր Պակիստանում՝ Թրամփի հայտարարության դեմ

Բողոքի ցույց Իսլամաբադում, 27-ը օգոստոսի, 2017թ.

Պակիստանի մի քանի նահանգներում հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության դեմ, ըստ որի Իսլամաբադը «հովանավորում ու ապաստան է տալիս ահաբեկիչներին»:

Երեկ հարավային Կարաչի քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ էր կիրառել հակաամերիկյան ցույցը ցրելու համար, մինչ պաշտոնական Իսլամաբադը հայտարարել էր, թե հետաձգում է Վաշինգտոնի հատուկ ներկայացուցչի հետ այսօր նախատեսված հանդիպումները:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահԴոնալ Թրամփը օրերս հռչակեց Աֆղանստանի հանդեպ նոր քաղաքական կուրսը։ Իր ելույթում ԱՄՆ նախագահը խիստ քննադատության ենթարկեց Պակիստանին՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ։ «Մինչ մենք Պակիստանին միլիարդավոր-միլիադավոր դոլարներ ենք վճարում, նրանք ապաստան են տալիս այն նույն ահաբեկիչներին, որոնց դեմ մենք պայքարում ենք: Դա պետք է փոխվի, փոխվի անմիջապես: Որևէ համագործակցություն չի կարող լինել մի երկրի հետ, որն օթևան է տալիս այն զինյալներին ու ահաբեկիչներին, որոնց թիրախում ամերիկացի զինծառայողներն ու պաշտոնյաներն են», - հայտարարել էր Թրամփը: