Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Հունգարիա՝ ձյուդոյի միջազգային մրցաշարի մասնակցելու և վարչապետ Վիկտոր Օրբանին հանդիպելու նպատակով:
Սա այս տարվա ընթացքում Պուտինի երկրորդ այցն է Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիա, որն ի տարբերություն ԵՄ մյուս անդամների, ջերմ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ:
Վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս է դրվատանքով խոսել Պուտինի մասին՝ քննադատելով Ղրիմի բռնակցումից հետո Կրեմլի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները: