Ջեյմս Մատիսն այսօր Կիևում կմասնակցի Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին

Ջեյմս Մատիսը Կիևում, 24-ը օգոստոսի, 2017թ.

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսն ու այլ օտարերկրյա պաշտոնյաներ, այդ թվում՝ Բալթյան երկրների, Լեհաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Կիևում են՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը նաև հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Մինչ այս հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել երկրի ինքնիշխանությանն ու եվրոպական երկիր դառնալու նկրտումներին: