Ղրղըզստանում կասեցվել է նախագահին քննադատող հեռուստաընկերության հեռարձակումը

Ղրղըզստանի «Սեպտեմբեր» հեռուստաընկերության ստուդիան, արխիվ

Բիշքեկի դատարանը որոշել է «ծայրահեղական բովանդակության» համար դադարեցնել «Սեպտեմբեր» կոչվող մասնավոր հեռուստաընկերության գործունեությունը:

Այդ հեռուստաընկերությունը հայտնի է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին քննադատող նյութերի հեռարձակմամբ: Դատարանի որոշմամբ՝ հեռուստաընկերությունն այսուհետ չի կարող եթեր դուրս գալ ոչ հեռուստատեսային ալիքներով, ոչ էլ համացանցով: