Երկրաշարժ իտալական կղզում. նախնական տվյալներով՝ կա երկու զոհ

Իշիա կղզում երկրաշարժից ավերված հյուրանոց, 21-ը օգոստոսի, 2017թ.

Իտալական Իշիա կղզում չորս մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է AFP գործակալությունը։

Նախնական տվյալներով՝ առնվազն երկու մարդ է մահացել, կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ։

Ստորգետնյա ցնցման հետևանքով տասնյակ շենքեր են քանդվել:

Փրկարարները չեն բացառում, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Մեկ տարի առաջ էլ Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը շուրջ 300 մարդու կյանք է խլել։