Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

Վիգեն Սարգսյան, արխիվ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Ռուսաստան:

Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, այցի շրջանակներում պատվիրակությունն այսօր Մոսկվայում կմասնակցի «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: