Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական ոսկե մեդալով, արխիվ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ընթացող մենամարտում: Ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը:

Այսպիսով Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է, ինչպես նաև 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե և 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: