Զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: