Ռուսաստանի Սիբիրի երկրամասի Սուրգուտ քաղաքում ութ մարդ է վիրավորվել դանակով զինված մարդու հարձակման հետևանքով: Ոստիկանների արձակած կրակոցներից հարձակվողը սպանվել է: Այս մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Հաղորդագրությունում նշված է, որ տղամարդը Սուրգուտի կենտրոնական փողոցում դանակով հարվածել է անցորդներին: Հարձակման շարժառիթը և հարձակվողի ինքնությունն առայժմ պարզված չեն: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է: 300 հազար բնակչություն ունեցող Սուրգուտը Սիբիրում նավթի արդյունահանման կենտրոնն է: