Այսօր և վաղը՝ անձրևներ և ամպրոպներ․ ԱԻՆ

Ամպեր, արխիվ

Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր երեկոյան ժամերին, վաղը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-4 աստիճանով, օգոստոսի 18-ին նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր երեկոյան ժամերին, վաղը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: