Երթևեկության փոփոխություն Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ վաղվանից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում՝ Բաղրամյան պողոտայով Դեմիրճյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ասված է հաղորդագրությունում: