ԱԻՆ. Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Հրդեհը Վայոց ձորի անտառում, 11-ը օգոստոսի, 2017թ․

Օգոստոսի 10-ին Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Այսօր ժամը 10:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (5 փրկարար): Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 50 փրկարար, ինչպես նաև «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ 7, Բնապահպանության նախարարությունից՝ 4, մարզպետարանից՝ 2 աշխատակիցներ և հարակից գյուղերից 2 քաղաքացի: