Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 զբոսաշրջիկ, ևս 175-ը վնասվածքներ են ստացել Չինաստանի հարավ-արևմուտքում երեկ երեկոյան տեղի ունեցած 6.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։

Լեռնային տարածաշրջանում՝ հայտնի ազգային պարկի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նաև խափանվել են էլեկտրամատակարարումը և հեռախոսակապը, հաղորդում են լրատվական գործակալությունները: