Մայք Փենսը հերքում է իր նախագահական հավակնությունների մասին տեղեկությունները

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հերքում է ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ նա պատրաստվում է 2020 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Այս տեղեկությունները կատարելապես կեղծ են, ամոթալի և վիրավորական», - հայտարարել է Փենսը` մեկնաբանելով The New York Times-ում հրապարակված տեղեկությունները, թե ԱՄՆ փոխնախագահը «ստվերային քարոզարշավ է սկսել` մտադրվելով 2020 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում»: Ըստ ամերիկյան պարբերականի՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Դոնալդ Թրամփը որոշի չպայքարել վերընտրության համար:

«Այս հրապարակման նպատակը գործող վարչակազմի պառակտումն է», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: