Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ԱԻՆ

Օգոստոսի 6-ից 10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39 -ից +41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: