Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը հաղորդել է, որ առաջիկայում կներկայացնի Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարության հայեցակարգ:
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ ՄըքՔեյնը երեկ ասել է, թե Դոնալդ Թրամփի կեսամյա նախագահության ընթացքում տակավին չկա Աֆղանստանում հաջողություն ապահովելու ռազմավարություն:
«Երբ Սենատը սեպտեմբերի 1-ին կսկսի պաշտպանության հատկացումների վավերացումը, ես կառաջարկեմ լրամշակում, որի հիմքում կլինեն մեր ամենահեղինակավոր զինվորականների վերլուծությունները, դա կլինի Աֆղանստանում հաջողության հասնելու ռազմավարություն»,- ասել է ՄըքՔեյնը:
Սենատորը քննադատել է նաև Աֆղանստանի հարցում Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի քաղաքականությունը:
«Ութ տարի մատը մատին չխփելու ռազմավարության գինը դարձան մարդկային կորուստները և նյութական կարողության ավերումը»,- ասել է ՄըքՔեյնը:
Հանրապետական սենատորի մոտ հուլիսի սկզբին հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Նա երեկվանից իր նահանգում՝ Արիզոնայում բուժում է ստանում: