Թրամփ․ Տրանսգենդերները չեն կարող ծառայել ԱՄՆ զինված ուժերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տրանսգենդերները չեն կարող ծառայել ԱՄՆ զինված ուժերում: Պատճառները ներկայացնելով՝ Թրամփն ընդգծել է, որ «հսկայական բժշկական ծախս է ենթադրում նրանց սպասարկումը»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Թվիթերում՝ այդուհանդերձ չհստակեցնելով, թե ինչ պետք է անեն նրանք, ովքեր արդեն իսկ ծառայության մեջ են:

Իր հերթին, Պենտագոնը երեկ հայտնել է, որ հետևելու է Սպիտակ տան նոր ուղեցույցին:

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ ամերիկյան բանակի 1.3 միլիոնանոց ակտիվ ծառայություն իրականացնող զորակազմում տրանսգենդերների թիվը հասնում է մի քանի հազարի: