Արմավիրի մարզպետարանում ցնցված են մարզպետի խորհրդականի սպանության լուրից, «Սիմոնյանը թշնամիներ չուներ»

Your browser doesn’t support HTML5

Երեկ կեսգիշերին մոտ Արմավիրում սպանված են գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն՝ Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։