Իսրայելցի նախարարն ու Հայաստանի ԱԳ նախարարն այսօր բանակցություններ կունենան Երևանում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Ցախի Հանեգբիին կընդունեն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այսօր տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և Ցախի Հանեգբիի բանակցությունները։

Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ:

Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: