Ռուսաստանի դեսպանն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ում

Սերգեյ Կիսլյակ, արխիվ

Սերգեյ Կիսլյակն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ում։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ 9 տարի։

Կիսլյակին Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում կփոխարինի Ռուսաստանի փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել է, որ Կիսլյակը կդառնա Դաշնության խորհրդի անդամ։