Պաղեստինը սառեցնում է կապերը Իսրայելի հետ

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբաս և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահու, արխիվ

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են բոլոր մակարդակներում Իսրայելի հետ կապերը սառեցնելու մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը` ուրբաթ երեկոյան կայացած խորհրդակցության ավարտին:

Այս քայլին նախորդել են Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում ծավալված բախումները, որոնց ընթացքում իսրայելցի զինվորականները երեք պաղեստինցի ցուցարար էին սպանել: Մինչ այդ, մի քանի իսրայելցի արաբներ զինված հարձակում էին գործել իսրայելցի իրավապահների վրա, սպանելով նրանցից երկուսին: