Ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան

Հրաչյա Հարությունյանը չորս տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո այս տարվա հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան՝ պատժի մնացած մասն այստեղ կրելու համար:

Ինչպես նշված է արդարադատության նախարարության հաղորդագրությունում, դատապարտյալի փոխանցումից հետո, ըստ Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի Հայաստանի դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

Հիշեցնենք, Տրոիցկի շրջանի դատարանը 2014 թվականի օգոստոսին Հարությունյանին 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Մանրամասները տե՛ս այստեղ