Պորոշենկոն և Լուկաշենկոն քննարկելու են Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու հարցը

Բելառուսի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկո և Պետրո Պորոշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 20-21-ը պաշտոնական երկօրյա այց կկատարի Ուկրաինա: Այսօր այս մասին հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպմանը քննարկվելիք թեմաներից մեկը լինելու է Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումը, որի բանակցություններին Մինսկը օժանդակում է՝ հանդիպումների հարթակ տրամադրելով բանակցող կողմերին:

Ակնկալվում է, որ նախագահների հանդիպման արդյունքում կստորագրվեն երկկողմ համագործակցության մի շարք համաձայնագրեր: