Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Պաշտոնական

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկ է մեկնում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։