Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վաղվանից մինչև հուլիսի 21-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՚ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38, 39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: