Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, տուժել է ՀՀ երկու քաղաքի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի», - գրել է Բալայանը:
Եգիպտական Հուրգադա քաղաքում անհայտ անձը սառը զենքով հարձակվել է հյուրանոցներից մեկի վրա: Նախնական տվյալներով սպանվել է երկու ուկրաինացի զբոսաշրջիկ, ևս չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք:
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ «Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- հայտնել է Տիգրան Բալայանը:
.@armembegypt-ը կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 14, 2017