Առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 16-ին նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև 11:00-ը երթևեկության համար փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: