Բրյուսելում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Երևանի ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։