Ամերիկյան բանակի զինծառայողը մեղադրվում է ահաբեկիչներին աջակցելու մեջ

Ամերիկյան ռազմակայան Հավայի նահանգում, արխիվ

Ամերիկյան Հավայի նահանգում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել, ով մեղադրվում է «Իսլամական պետության» ահաբեկիներին նյութատեխնիկական աջակցություն, այդ թվում դրոն և մարտական պատրաստության հրահանգներ տրամադրելու մեջ:

34-ամյա ամերիկացի զինծառայողը` Իաիկա Էրիկ Քանգը, սերժանտի կոչում ունի: Նա Հավայի նահանգ է տեղափոխվել Իրաքում և Աֆղանստանում մարտական ծառայությունից հետո:

Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, Քանգը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: