Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 10-ին կայցելի Քիշնև՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: