Այսօր առավոտյան Գերմանիայի Բավարիա երկրամասում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Ոստիկանությունը հաղորդում է, որ, ամենայն հավանականությամբ, զոհվել է 18 մարդ, կան ծանր վիրավորներ:
Գերմանիայի ոստիկանության խոսնակ Աննե Հոֆերն ասել է, որ վթարի արդյունքում ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:
Կանցլեր Անգելա Մերկելը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ:
Վթարը, որի հանգամանքների մասին դեռ ստույգ տեղեկատվություն չկա, տեղի է ունեցել վաղ առավոտյան A9 ավտոճանապարհին՝ Մյունխբերգ ավանի մոտակայքում: Ավտոբուսում եղել է երկու վարորդ և 46 ուղևոր: