ԿԽՄԿ-ն այցելել է Զավեն Կարապետյանին

Զավեն Կարապետյանը ադրբեջանական գերության մեջ, 21-ը հունիսի, 2017թ․

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին։

Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին Ազատությանը տեղեկացրեց, որ այցելությունը հուլիսի 1-ին է տեղի ունեցել։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց։

Հիշեցնենք, հունիսի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը հայտարարեցին, թե հայ դիվերսանտի են գերեվարել, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ Զավեն Կարապետյանը մտավոր խնդիրներ ունի, մանկատան սան է եղել և Զինված ուժերի հետ կապ չունի։