Այսօր Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում և մայրաքաղաք Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը այսօր կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: