Լավրովը Թիլերսոնին հորդորում է կանխել Սիրիայի կառավարական ուժերի դեմ «դավադրությունները»

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Վաշինգտոնում, 10-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդորել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին «քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի նկատմամբ դավադրությունները կանխելու համար»:

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լավրովի և Թիլերսոնի միջև՝ արդեն երկրորդը մեկ շաբաթվա ընթացքում:

Նախորդ հեռախոսազրույցում Լավրովը մեղադրել էր ամերիկյան ուժերին՝ հայտարարելով, որ նրանք խափանում են Սիրիայի կառավարության պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: