Կատարը քննարկում է հարևան երկրների պահանջները․ Թիլերսոն

Տեսարան Կատարի մայրաքաղաք Դոհայից, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Կատարը մանրակրկիտ քննարկում է հարևան պետությունների պահանջները` այս ամսվա սկզբին ծագած դիվանագիտական վեճը դադարեցնելու նպատակով:

Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեցին Կատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ, Դոհային տալով 10 օր դրանք կատարելու համար։