Ադրբեջանում նոր ռազմական գործարան է բացվել

Ադրբեջան - Շիրվանում ավելի վաղ բացված ռազմական գործարանը, արխիվ

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը Շիրվանում նոր գործարան է բացել, որտեղ նռնականետի մասեր են արտադրվելու:

Գործարանի բացմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ադրբեջանական բանակը աշխարհում 50 ամենաուժեղ բանակների շարքում է»:

Ալիևն ասել է, որ բյուջեի ծախսերի մեծ մասը ուղղվում է ռազմական ծախսերին, հավելելով, թե դա բնական է, որովհետև գտնվում են պատերազմական իրավիճակում: