Ռուսաստանում հոգեբուժարանից ազատ է արձակվել նկարչուհի Կատրին Նենաշևան:
Նկարչուհուն Մոսկվայի Կարմիր հրապարակից ոստիկանները բերման էին ենթարկել երեկ և տեղափոխել հոգեբուժարան բժշկական հետազոտության ենթարկելու համար: Հոգեբույժը ոստիկաններին ասել է, թե Նենաշևային հոսպիտալացնելու պատճառներ չի տեսնում, ինչից հետո նրան ազատ են արձակել:
Նկարչուհին հարցազրույց է տվել «Նովայա Գազետա» թերթին: Նրա խոսքով՝ ոստիկանների զեկույցում գրված էր, որ ինքը «հասարակական վայրում գտնվել է վիրտուալ իրականության մեջ, ինչը արգելված է»: