Բաբլոյանը Սեուլում կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 24-28-ը կմասնակցի Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցի նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: