Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Կառավրության շենքը Երևանում

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Որոշման տեքստը տեղադրված է e-gov.am կայքում։

Օրեր առաջ, հիշեցնենք, վարչապետն իր խորհրդական Էդուարդ Ներսիսյանին ազատել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական։