Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Այսօր Նախիջևանում մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի զորատեսակների մասնակցությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ՝ համաձայն երկու պետությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, մինչև հունիսի 16-ը շարունակվելիք զորավարժությունների նպատակն է «զորքերի համակարգման զորգացումը զինված ուժերի միջև փորձի փոխանակման միջոցով և երկու երկրների զինվորական ստորաբաժանումների փոխգործողությանը հասնելը համատեղ գործողությունների անցկացման ունակությունների զարգացման ճանապարհով»: