Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնի կուսակցությունը հաղթել է երեկ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում։
Նախնական արդյունքների համաձայն՝ Մակրոնի «Առա՛ջ» ("En Marche!") կենտրոնամետ կուսակցությունը ստացել է 32 տոկոսից ավելի ձայն: Մոտավորապես այս ցուցանիշն էին կանխատեսել նաև հարցումները։
Ըստ կանխատեսումների՝ ընտրությունների արդյունքում Մակրոնի կուսակցությունը կարող է ստանալ 577-տեղանոց Ազգային ժողովի 390-445 մանդատ։
21.5 տոկոսով ընտրությունների երկրորդ փուլ են անցել աջակողմյան հանրապետականները, երրորդ տեղում «Ազգային ճակատ»-ն է՝ 14 տոկոսով։
Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել։