Հունիսի 11-ից Երևանի Հանրապետության հրապարակում երթևեկության կազմակերպումը կփոփոխվի

Երևանի Հանրապետության հրապարակը, արխիվ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ հունիսի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին», - ասված է Ճանապարհային ոստիկանության հաղորդագրությունում: