ՄԱԳԱՏԷ. «Իրանը զգալիորեն նվազեցրել է միջուկային հետազոտությունների ծավալը»

«Իրանը հավատարիմ է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», - այս մասին երեկ հրապարակած զեկույցում նշել են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության մասնագետները:

Նրանց պնդմամբ, պաշտոնական Թեհրանը զգալիորեն նվազեցրել է ակտիվությունը միջուկային հետազոտությունների ոլորտում:

Բացի այդ, ըստ գործակալության մասնագետների, Թեհրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները այժմ շատ ավելի սահմանափակ են քան միջուկային համաձայնագրով թույլատրված ծավալները: