Քոբուլեթիում հյուրանոցի տերը «ինքնասպան է եղել»

Վրաստան - Լողափ Քոբուլեթիում, արխիվ

Վրաստանի Քոբուլեթի առողջարանային քաղաքում մահացել է «Արմազի» հյուրանոցի սեփականատերը, երկրի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ քննությունն ընթանում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

Այս հյուրանոցում երկու տարի առաջ՝ 2015 թվականի մայիսի 10-ի լոսաբացին, ուժեղ հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով երեք երեխա էր մահացել: Այդ ժամանակ հյուրանոցում էին գտնվում Ռուսթավի քաղաքից «Սիխարուլի-2» մանկական երգչախմբի անդամներն ու նրանց ուղեկցող անձինք: Մեծամասնությանը հաջողվել էր լքել շենքը, սակայն երեք երեխա՝ 10-12 տարեկան, մահացել են հյուրանոցի կողպված համարում:

Փորձաքննության տվյալներով՝ հրդեհի պատճառը հնացած էլեկտրալարերն էին: