Շվեդ ռեժիսորի ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

Ռուբեն Էսթլունդը՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակով, Կանն, 28-ը մայիսի, 2017թ․

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի» ֆիլմը Կաննի հեղինակավոր կինոփառատոնի հաղթող է ճանաչվել։ Այն Ոսկե արմավենու ճյուղին հավակնող 19 կինոնկարներից մեկն էր։

Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակին է արժանացել Սոֆիա Կոպոլան` «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմի համար:

Կաննի հոբելյանական՝ 70-րդ կինոփառատոնը ավարտվել է կիրակի երեկոյան: