Սիրիայում օդային հարձակման հետևանքով 35 խաղաղ բնակիչ է զոհվել․ իրավապաշտպաններ

Մայիսի 25-ին սիրիական Դեյր Զորում օդային հարձակման հետևանքով զոհվել է 35 խաղաղ բնակիչ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալները:

Ըստ աղբյուրի՝ զոհվածների թվում են «Իսլամական պետություն» խմբավորման անդամների հարազատները: Իրավապաշտպանների տվյալներով երկու օրվա ընթացքում Սիրիայում օդային հարձակման հետևանքով 50 մարդ է զոհվել:

Վեց տարի շարունակվող սիրիական պատերազմի հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով շուրջ 300,000 մարդ է զոհվել: