63-ամյա Նիկողոսյանը Ստրասբուրգի դատարանի որոշմանը 8 տարի է սպասել

Your browser doesn’t support HTML5

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 հազար 600 եվրո վճարել Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Նիկողոսյանին։ Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Նիկողոսյանի արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքները։