Ռուսաստանը Թրամփին խնդրել է ներում շնորհել ռուսաստանցի օդաչուին

Ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկո, արխիվ

Ռուսաստանը Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփին խնդրել է ներում շնորհել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին:

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր դիմում նշել է, որ Յարոշենկոյի առողջությունը վատթարացել է: Նա 20 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա Վենեսուելայից ԱՄՆ էր տեղափոխելու չորս տոննա կոկային: