Անկարայում սպանվել են ԻՊ շարժման երկու ենթադրյալ անդամներ

Անկարայի ոստիկանները սպանել են «Իսլամական պետություն» շարժման երկու ենթադրյալ անդամների, ովքեր, ըստ իրավապահների, Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողություն են ծրագրել:

Այդ մասին հայտնել է շրջանային նահանգապետ Էրքան Թոփաչան:

Կասկածյալներին ոչնչացրել են Անկարայի Էթիմեսգուտ թաղամասում: Ոստիկաններին նրանց մասին տեղեկություններ է հայտնել մի ադրբեջանցի կասկածյալ, ով ձերբակալվել է Ստամբուլում: Այդ ադրբեջանցու քաղաքացիության մասին տեղեկություն առայժմ չկա: