Պենտագոնը որդեգրել է նոր ռազմավարություն, որի նպատակն է «ամբողջությամբ արմատախիլ անել «Իսլամական պետություն» անվամբ կառույցը: Ռազմավարության դրույթներից է, նախևառաջ, ոչնչացնել «Իսլամական պետության» օտարերկրացի մարտիկներին՝ այդպիսով կասեցնելով իրենց երկրներ գրոհայինների վերադարձը:
Այդ մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: Պենտագոնի համոզմամբ, ԻՊ-ի օտարերկրացի զինյալների ոչնչացումը կնվազեցնի Ֆրանսիայում, Բելգիայում և այլ պետություններում վերջին տարիներին տեղի ունեցած արյունալի ահաբեկչական գրոհների կրկնության վտանգը: